14:07  ,  1 հոկտեմբերի, 2020

«Միլանը» ձեռք բերեց Եվրոպայի լիգայում իրեն գոլ խփած 20-ամյա ֆուտբոլիստին (ֆոտո)

Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է նորվեգական «Բուդե-Գլիմտի» հարձակվող Յենս Պետեր Հաուգեի տեղափոխության մասին:

20-ամյա նորվեգացին իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025-ի հունիսի 30-ը: «Միլանում» Հաուգեն հանդես կգա 15 համարի մարզաշապիկով: Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 5 միլիոն եվրո:

Հաուգեն «Միլանի» ուշադրության կենտրոնում հայտնվել էր Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի խաղից հետո: Այդ խաղում «Բուդե-Գլիմտը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել էր «Միլանին», իսկ նորվեգացի հարձակվողը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը հանդես է գալիս Նորվեգիայի երիտասարդական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում