10:43  ,  29 սեպտեմբերի, 2020

Յուրա Մովսիսյանը՝ հայերի ու ադրբեջանցիների տարբերության մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Հայերի ու ադրբեջանցիների միջև տարբերությունը. Ադրբեջանը փակում է իր սահմաններն ու օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիներին թույլ չտա լքել երկիրը ու նրանց ուղարկի սահման, մինչդեռ ամբողջ աշխարհի հայերը տոմսեր են գնում Հայաստան վերադառնալու ու իրենց հայրենիքը պաշտպանելու համար»,- գրել է Յուրա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը դեռ շարունակվում են:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում