10:43 29 սեպտեմբերի, 2020Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
«Հայերի ու ադրբեջանցիների միջև տարբերությունը. Ադրբեջանը փակում է իր սահմաններն ու օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիներին թույլ չտա լքել երկիրը ու նրանց ուղարկի սահման, մինչդեռ ամբողջ աշխարհի հայերը տոմսեր են գնում Հայաստան վերադառնալու ու իրենց հայրենիքը պաշտպանելու համար»,- գրել է Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը դեռ շարունակվում են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.