Մադրիդի «Աթլետիկոն» «Բարսելոնայից» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելուց հետո առաջարկ է արել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիին, որը Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ից հեռանալուց հետո դեռ չունի ակումբ։
Իսպանական ակումբը պատրաստ է 33-ամյա Կավանիի հետ կնքել մեկ տարվա պայմանագիր, հաջորդ ամռանը եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Goal.com-ը։
Կավանին ու Սուարեսը Ուրուգվայի հավաքականում հանդես են գալիս 2008 թվականից։
Կավանին ՊՍԺ-ում հանդես է եկել 2013-2020-ին։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի