18:09 25 սեպտեմբերի, 2020Մադրիդի «Աթլետիկոն» «Բարսելոնայից» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելուց հետո առաջարկ է արել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիին, որը Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ից հեռանալուց հետո դեռ չունի ակումբ։
Իսպանական ակումբը պատրաստ է 33-ամյա Կավանիի հետ կնքել մեկ տարվա պայմանագիր, հաջորդ ամռանը եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Goal.com-ը։
Կավանին ու Սուարեսը Ուրուգվայի հավաքականում հանդես են գալիս 2008 թվականից։
Կավանին ՊՍԺ-ում հանդես է եկել 2013-2020-ին։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.