18:09  +04,  25 սեպտեմբերի, 2020

«Աթլետիկոն» Սուարեսին ձեռք բերելուց հետո առաջարկ է արել Կավանիին

Մադրիդի «Աթլետիկոն» «Բարսելոնայից» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելուց հետո առաջարկ է արել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիին, որը Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ից հեռանալուց հետո դեռ չունի ակումբ։

Իսպանական ակումբը պատրաստ է 33-ամյա Կավանիի հետ կնքել մեկ տարվա պայմանագիր, հաջորդ ամռանը եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Goal.com-ը։

Կավանին ու Սուարեսը Ուրուգվայի հավաքականում հանդես են գալիս 2008 թվականից։

Կավանին ՊՍԺ-ում հանդես է եկել 2013-2020-ին։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ