Ադրբեջանի մարզական բոուլինգի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել Ռուսաստանի մարզական բոուլինգի ֆեդերացիային, որ Եվրոպական բոուլինգ-տուրի «RUSSIAN OPEN» մրցաշարի մասնակից Արամայիս Սուլեյմանյանը գրանցվել է որպես ԼՂՀ (NKR) ներկայացուցիչ, հաղորդում է Vesti.Az-ը։
Մոսկվայում ավարտված մրցաշարին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի ներկայացուցիչներ։
Ադրբեջանցիների բողոքից հետո մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղյալ չեն համարի Սուլեյմանյանի արդյունքները, սակայն նրա անվան դիմաց կգրեն «Ադրբեջան»։ Ի վերջո, Russianopenbowling.ru կայքում մասնակիցների բաժնում Արամայիս Սուլեյմանյանի անվան դիմաց գրվել է «Ռուսաստան», սակայն եզրափակիչ արդյունքների արձանագրությունում նշվել է «NKR»։ Սուլեյմանյանը գրավել է 116-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի