12:51 17 սեպտեմբերի, 2012Ադրբեջանի մարզական բոուլինգի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել Ռուսաստանի մարզական բոուլինգի ֆեդերացիային, որ Եվրոպական բոուլինգ-տուրի «RUSSIAN OPEN» մրցաշարի մասնակից Արամայիս Սուլեյմանյանը գրանցվել է որպես ԼՂՀ (NKR) ներկայացուցիչ, հաղորդում է Vesti.Az-ը։
Մոսկվայում ավարտված մրցաշարին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի ներկայացուցիչներ։
Ադրբեջանցիների բողոքից հետո մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղյալ չեն համարի Սուլեյմանյանի արդյունքները, սակայն նրա անվան դիմաց կգրեն «Ադրբեջան»։ Ի վերջո, Russianopenbowling.ru կայքում մասնակիցների բաժնում Արամայիս Սուլեյմանյանի անվան դիմաց գրվել է «Ռուսաստան», սակայն եզրափակիչ արդյունքների արձանագրությունում նշվել է «NKR»։ Սուլեյմանյանը գրավել է 116-րդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.