13:57  ,  22 սեպտեմբերի, 2020

Անգլիայում ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է ալպակայի պատճառով

Ուշագրավ միջադեպ է գրանցվել ֆուտբոլի Անգլիայի 7-րդ դիվիզիոնի խաղում, որում մրցել են «Իլկլի Թաունը» և «Կարլթոն Աթլետիկը»:

Խաղի ընթացքում դաշտ է մտել ալպակա: Կենդանին հասցրել է վախեցնել խաղացողներից մեկին: Միջադեպի պատճառով խաղը դադարեցվել է 20 րոպեով:  

«Իլկլի Թաունի» նախագահ Իլկլի Ռիչարդսը հայտնել է, որ ֆուտբոլում 20 տարվա աշխատանքի ընթացքում երբեք չի տեսել նման բան: Հարկադրված դադարից հետո «Իլկլի Թաունը» խփել է 2 գոլ և հաղթել 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում