22:54  ,  21 սեպտեմբերի, 2020

«Աստոն Վիլան» հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Շեֆիլդ Յունայթեդին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

12-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ «Շեֆիլդ Յունայթեդի» իռլանդացի պաշտպան Ջոն Իգանը։

36-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն անգլիացի կիսապաշտպան Ջոն Լանդստրյոմի հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ «Աստոն Վիլայի» արգենտինացի դարպասապահ Դամիան Մարտինեսը։

63-րդ րոպեին դաշտի տերերի հաղթական գոլը խփեց անգլիացի պաշտպան Էզրի Կոնսան։

«Աստոն Վիլան» 1 խաղից հետո 3 միավորով 9-րդն է։ «Շեֆիլդ Յունայթեդն» անցկացրել է 2 հանդիպում եւ առանց միավորի 17-րդն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1։0 (տեսանյութ)

Էզրի Կոնսա, 63

Չիրացրած 11մ՝ Ջոն Լանդստրյոմ («Շեֆիլդ Յունայթեդ»), 36

Հեռացում՝ Ջոն Իգան («Շեֆիլդ Յունայթեդ»), 12

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23։15-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում