Լոնդոնի «Չելսին» համաձայնության է հասել ֆրանսիական «Ռենի» հետ սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդիի տրանսֆերի հարցում, հաղորդում է Goal.com-ը։
Անգլիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 20 միլիոն եվրո։
Մենդին 2019թ․ ամռանն է ֆրանսիական «Ռեյմսից» տեղափոխվել «Ռեն» 4 միլիոն եվրոյով։
Ֆրանսիայի անցած առաջնությունում Մենդին մասնակցել է 24 հանդիպման, բաց թողել 19 գոլ։
Նա 2018-ից Սենեգալի հավաքականի խաղացող է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում