16:54  ,  20 սեպտեմբերի, 2020

Սոն Հին Մինի 4 գոլն ու Հարի Քեյնի 4 գոլային փոխանցումն ու 1 գոլը, «Տոտենհեմի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։2 հաշվով։

Չորս գոլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ Չորս դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը վերջնամասում խփեց «Տոտենհեմի» 5-րդ գոլը։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դենի Ինգսը։

«Տոտենհեմը» 3 միավորով չորրորդ տեղում է։ «Սաութհեմփթոնը» կրեց երկրորդ պարտությունը եւ նախավերջինն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 2։5 (տեսանյութ)

Դենի Ինգս, 32, 90, 11մ – Սոն Հին Մին, 45+2, 47, 64, 73, Հարի Քեյն, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում