16:54 20 սեպտեմբերի, 2020Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։2 հաշվով։
Չորս գոլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ Չորս դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը վերջնամասում խփեց «Տոտենհեմի» 5-րդ գոլը։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դենի Ինգսը։
«Տոտենհեմը» 3 միավորով չորրորդ տեղում է։ «Սաութհեմփթոնը» կրեց երկրորդ պարտությունը եւ նախավերջինն է։
Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր
«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 2։5 (տեսանյութ)
Դենի Ինգս, 32, 90, 11մ – Սոն Հին Մին, 45+2, 47, 64, 73, Հարի Քեյն, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.