13:38  ,  10 սեպտեմբերի, 2020

Սեբաստիան Ֆետելը պայմանագիր է կնքել «Աստոն Մարտինի» հետ

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը պայմանագիր է կնքել «Աստոն Մարտին» թիմի հետ, hաղորդում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը:

«Աստոն Մարտին» թիմը կկազմավորվի «Ռեյսինգ Փոինթի» բազայի վրա և ելույթները կսկսի հաջորդ տարի: Նոր թիմում գերմանացի արշավորդը կփոխարինի մեքսիկացի Սերխիո Պերեսին:

Սեբաստիան Ֆետելը Ֆորմուլա-1-ի չեմպիոնի կոչումը նվաճել է 2010, 2011, 2012 և 2013 թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեդ Բուլում»: 2015-ից նա հանդես է գալիս «Ֆերարիի» կազմում: Իտալական թիմի կազմում նոր մրցաշրջանում նրան կփոխարինի Կարլոս Սայսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում