13:38 10 սեպտեմբերի, 2020Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը պայմանագիր է կնքել «Աստոն Մարտին» թիմի հետ, hաղորդում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը:
«Աստոն Մարտին» թիմը կկազմավորվի «Ռեյսինգ Փոինթի» բազայի վրա և ելույթները կսկսի հաջորդ տարի: Նոր թիմում գերմանացի արշավորդը կփոխարինի մեքսիկացի Սերխիո Պերեսին:
Սեբաստիան Ֆետելը Ֆորմուլա-1-ի չեմպիոնի կոչումը նվաճել է 2010, 2011, 2012 և 2013 թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեդ Բուլում»: 2015-ից նա հանդես է գալիս «Ֆերարիի» կազմում: Իտալական թիմի կազմում նոր մրցաշրջանում նրան կփոխարինի Կարլոս Սայսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.