10:44  ,  10 սեպտեմբերի, 2020

Էդուարդ Սպերցյանը դարձել է դուբլի հեղինակ և հավասարվել առաջնության լավագույն ռմբարկուին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 8-րդ տուրում «Կրասնոդար-2»-ը 2:2 հաշվով է ավարտել Մոսկվայի «Վելեսի» դեմ արտագնա հանդիպումը:

Կրասնոդարցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 20-ամյա ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսում 2 անգամ անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ աչքի ընկնելով 49-րդ և 73-րդ րոպեներին: 59-րդ րոպեից հյուրերը խաղում էին 10 ֆուտբոլիստներով:

Ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը գոլերի թիվը հասցրել է 5-ի և «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Դմիտրի Բարկովի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում