20:48  ,  8 սեպտեմբերի, 2020

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է Էստոնիային (ֆոտո)

Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի երկրորդ տուրում մրցում է Էստոնիայի հավաքականի հետ:

Հանդիպման առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթում է մրցակցին:

Հայաստանի հավաքականին 43-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ալեքսանդր Կարապետյանը: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արշակ Կորյանը:

Ազգերի լիգա, C դիվիզիոն

Հայաստան - Էստոնիա՝ 1:0 (առաջին խաղակես)

Ալեքսանդր Կարապետյան, 43

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում