10:40  ,  7 սեպտեմբերի, 2020

Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 9-ին կանցկացնի առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 9-ին նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ռինգում։

Անգլիական MTK Global (Mack The Knife Global) մենեջերական ընկերության բռնցքամարտիկների մասնակցությամբ մենամարտերը Rotunda Rumble IV մրցաշարում տեղի կունենան Դուբայում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաչկովը նշեց, որ իր մրցակցի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global-ի հետ:

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայ բռնցքամարտիկը նշել էր, որ որ վաղուց է ցանկացել տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում