00:53  ,  7 սեպտեմբերի, 2020

US Open. Ջոկովիչը որակազրկվեց գծային մրցավարին գնդակով հարվածելու համար

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը որակազրկվել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչի խաղում վարքի համար։

Իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ մրցախաղի առաջին սեթում մատուցումից առաջ գնդակ ընտրելիս Նովակ Ջոկովիչը, կարծես, պատահաբար գնդակով հարվածեց գծային մրցավարին։ Մրցավարները որոշել են սերբ թենիսիստին գրանցել պարտություն։

Կարենյո-Բուստան քառորդ եզրափակիչում կմրցի կանադացի Դենիս Շապովալովի եւ բելգիացի Դավիդ Գոֆենի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում