20:34  ,  6 սեպտեմբերի, 2020

Ռոնալդուն կկարողանա խաղալ Շվեդիայի հավաքականի դեմ (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի առաջատար, Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա խաղալ Շվեդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում։

35-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել Խորվաթիայի հավաքականի դեմ առաջին տուրի հանդիպումը ոտքի մեկ մատի բորբոքման պատճառով։ Այն եղել է մեղվի խայթոցի հետեւանք։

Պորտուգալացիները աշխարհի փոխչեմպիոն խորվաթներին հաղթել էին 4։1 հաշվով։

«Ռոնալդուն արդեն մարզվել է, իրեն լավ է զգում, թիմի հետ կմեկնի Շվեդիա։ Նա վնասվածք չունի, պարզապես պետք է բորբոքումն անցնի»,- Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Շվեդիա - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։

Ռոնալդուն մարզվել է հավաքականի ընդհանուր խմբում, Ինստագրամում հրապարակած լուսանկարներն էլ գրառել է․ «Երջանիկ եմ վերադառնալ»։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English