Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Արքայական ակումբում։
«Իմ տարիքում արդեն մեծ ծրագրեր չես կառուցում։ Ինձ մնացել է մեկ մրցաշրջան «Ռեալում» եւ ցանկանում եմ բոլոր ջանքերս գործադրել, որպեսզի դարձյալ տիտղոս նվաճեմ այստեղ։
Հրաշալի կլիներ, եթե կարիերաս ավարտեի «Ռեալում», բայց դա կախված է ակումբից։ Ցանկանում եմ ապացուցել, որ դեռ մի քանի տարի կարող եմ խաղալ բարձր մակարդակում, բայց եթե դա չստացվի անել «Ռեալում», կդիտարկեմ այլ տարբերակներ»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012-ին Լոնդոնի «Տոտենհեմից»։ Արքայական թիմի հետ նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Իսպանիայի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում