18:15 6 սեպտեմբերի, 2020Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Արքայական ակումբում։
«Իմ տարիքում արդեն մեծ ծրագրեր չես կառուցում։ Ինձ մնացել է մեկ մրցաշրջան «Ռեալում» եւ ցանկանում եմ բոլոր ջանքերս գործադրել, որպեսզի դարձյալ տիտղոս նվաճեմ այստեղ։
Հրաշալի կլիներ, եթե կարիերաս ավարտեի «Ռեալում», բայց դա կախված է ակումբից։ Ցանկանում եմ ապացուցել, որ դեռ մի քանի տարի կարող եմ խաղալ բարձր մակարդակում, բայց եթե դա չստացվի անել «Ռեալում», կդիտարկեմ այլ տարբերակներ»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012-ին Լոնդոնի «Տոտենհեմից»։ Արքայական թիմի հետ նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Իսպանիայի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.