17:47  ,  5 սեպտեմբերի, 2020

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը Սկոպյեում պարտվում է առաջին խաղակեսից հետո՝ 0։2

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի առաջին տուրի խաղում հյուրընկալվել է Հյուսիսային Մակեդոնիային եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0։2 հաշվով։

Իսպանացի Խոակին Կապառոսի ղեկավարած թիմը գոլ բաց թողեց 5-րդ րոպեին։ Թիմի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանի խախտումից հետո 5-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց Հայաստանի հավաքականում նորամուտը նշող Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասին։ Գոլի հեղինակ դարձավ հարձակվող Էգզիյան Ալիոսկին։

18-րդ րոպեին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի կատարած գլխով հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ մակեդոնացիների դարպասապահ Դամյան Շիշկովսկին։

35-րդ րոպեին դաշտի տերերը տուգանային հարվածի իրավունք ստացան տուգանային հրապարակի գծից եւ վստահ խաղաց Դավիթ Յուրչենկոն՝ հետ մղելով հարվածը։

36-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց հարձակվող Իլիյա Նեստորովսկին։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ալեքսանդր Կարապետյանը դուրս եկավ մրցակցի դարպասապահի դեմ, սակայն պաշտպանը հասցրեց խանգարել եւ հարվածը բարձր ստացվեց։

Ընդմիջում է։

Ազգերի լիգա, C դիվիզիոն, երկրորդ խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ 2։0 (առաջին խաղակես)

Էգզիյան Ալիոսկի, 5, 11մ, Իլիյա Նեստորովսկի, 38, 11մ

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Սերոբ Գրիգորյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Արշակ Կորյան, Խորեն Բայրամյան, Կամո Հովհաննիսյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում