21:41  ,  4 սեպտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Սկոպյեում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ վերջին մարզումն է անցկացրել Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղը կանցկացնի սեպտեմբերի 5-ին Սկոպյեում։ Այն կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում