17:41  ,  4 սեպտեմբերի, 2020

Լուիս Սուարեսն ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը

«Բարսելոնայի» ուրուրգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը համաձայնության է հասել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ՝ ընդունելով թուրինյան թիմի առաջարկը, հաղորդում է Goal.com-ը։

Sky Italia-ն հաղորդել էր, որ «Յուվենտուսը» Լուիս Սուարեսին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: «Բարսելոնայում» Սուարեսի աշխատավարձը կազմում էր տարեկան 15 միլիոն եվրո: 

Այժմ պետք է համաձայնության հասնեն ակումբները։ Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 28 միլիոն եվրո։

Լուիս Սուարեսը 2014-ին «Լիվերպուլից» «Բարսելոնա» է տեղափոխվել 82 միլիոն եվրոյով։

Անցած մրցաշրջանում Լուիս Սուարեսը կատալոնական թիմում անցկացրել է 36 հանդիպում, խփել 21 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English