17:41 4 սեպտեմբերի, 2020«Բարսելոնայի» ուրուրգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը համաձայնության է հասել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ՝ ընդունելով թուրինյան թիմի առաջարկը, հաղորդում է Goal.com-ը։
Sky Italia-ն հաղորդել էր, որ «Յուվենտուսը» Լուիս Սուարեսին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: «Բարսելոնայում» Սուարեսի աշխատավարձը կազմում էր տարեկան 15 միլիոն եվրո:
Այժմ պետք է համաձայնության հասնեն ակումբները։ Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 28 միլիոն եվրո։
Լուիս Սուարեսը 2014-ին «Լիվերպուլից» «Բարսելոնա» է տեղափոխվել 82 միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում Լուիս Սուարեսը կատալոնական թիմում անցկացրել է 36 հանդիպում, խփել 21 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.