22:12  ,  3 սեպտեմբերի, 2020

US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մրցել է ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովի հետ:

1 ժամ 51 րոպե տևած պայքարում 24-ամյա Խաչանովը հաղթանակ է տարել 6:3, 6:4, 6:1 հաշվով:

Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի Ալեքս դե Մինոր (Ավստրալիա) - Ռիշար Գասկե (Ֆրանսիա) դիմակայության հաղթողը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Խաչանովը հաղթանակ էր տարել իտալացի Յանիկ Սիներիի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English