Ջերմ մթնոլորտ Մարտական տրամադրություն Երկկողմանի ինտենսիվ խաղ Հավաքականի մարզումային առաջին օրվա ամփոփումը ՀՖՖ TV-ի տեսանյութում
Posted by Football Federation of Armenia on Tuesday, September 1, 2020
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին անցկացրեց առաջին մարզումը Խոակին Կապառոսի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Խաղային վարժություններից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ՝ ընթացքում փոփոխելով թիմերի կազմերը:
Սեպտեմբերի 2-ին հավաքականը կանցկացնի ևս 2 մարզում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր առաջին մարզումը ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մեկնարկին ընդառաջ Տեսանյութը և ավելի...
Posted by Football Federation of Armenia on Tuesday, September 1, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում