Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Ազգերի լիգայի մեկնարկին ընդառաջ (ֆոտո)

20:24   1 սեպտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին անցկացրեց առաջին մարզումը Խոակին Կապառոսի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Խաղային վարժություններից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ՝ ընթացքում փոփոխելով թիմերի կազմերը: 

Սեպտեմբերի 2-ին հավաքականը կանցկացնի ևս 2 մարզում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր առաջին մարզումը ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մեկնարկին ընդառաջ Տեսանյութը և ավելի...

Posted by Football Federation of Armenia on Tuesday, September 1, 2020


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։