17:42  ,  31 օգոստոսի, 2020

Իվան Ռակիտիչը 3 տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ

«Սեւիլիան» համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխության հարցում, հաղորդում է Goal.com-ը։

32-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ, որի կազմում հանդես է եկել 2011-2014 թվականներին՝ մինչեւ կատալոնական ակումբ տեղափոխվելը։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ռակիտիչը բուժզննման է մեկնել Սեւիլիա։

Անցած մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում