17:42 31 օգոստոսի, 2020«Սեւիլիան» համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխության հարցում, հաղորդում է Goal.com-ը։
32-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ, որի կազմում հանդես է եկել 2011-2014 թվականներին՝ մինչեւ կատալոնական ակումբ տեղափոխվելը։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ռակիտիչը բուժզննման է մեկնել Սեւիլիա։
Անցած մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.