12:25  ,  30 օգոստոսի, 2020

«Ռեալի» հարձակվողը կտեղափոխվի «Բենֆիկա»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը հաջորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես կգա պորտուգալական «Բենֆիկայում»։ Ակումբները հասել են համաձայնության, հաղորդում է իսպանական Marca-ն։

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Անցած մրցաշրջանում Մարիանո Դիասը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հետ մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ։

Հուլիսին Մարիանո Դիասը վարակվել էր կորոնավիրուսով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում