Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն և ՀՖՖ կրթական ծրագրի ղեկավար Անտոնիո Ֆլորեսն օգոստոսի 25-ին սեմինար-հանդիպում են անցկացրել Երևանի «Ուրարտուի» մարզչական շտաբի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մենք այստեղ ենք, քանի որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցանկանում է, որ այցելենք հայկական ակումբներ և հենց տեղում ներկայացնեք մեր ծրագրերը: «Ուրարտուն» ունի անհավանական պայմաններ, սա առաջին նմանատիպ նախադեպն է: Ծրագրում ենք ևս մեկ սեմինար անցկացնել այստեղ, որպեսզի ամբողջացնենք մարզիչների պատրաստման դասընթացը»,- ասել է Խինես Մելենդեսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում