Խինես Մելենդեսը սեմինար է անցկացրել «Ուրարտուի» մարզչական շտաբի համար (ֆոտո)

15:40   25 օգոստոսի, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն և ՀՖՖ կրթական ծրագրի ղեկավար Անտոնիո Ֆլորեսն օգոստոսի 25-ին սեմինար-հանդիպում են անցկացրել Երևանի «Ուրարտուի» մարզչական շտաբի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք այստեղ ենք, քանի որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցանկանում է, որ այցելենք հայկական ակումբներ և հենց տեղում ներկայացնեք մեր ծրագրերը: «Ուրարտուն» ունի անհավանական պայմաններ, սա առաջին նմանատիպ նախադեպն է: Ծրագրում ենք ևս մեկ սեմինար անցկացնել այստեղ, որպեսզի ամբողջացնենք մարզիչների պատրաստման դասընթացը»,- ասել է Խինես Մելենդեսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։