21:54  ,  23 օգոստոսի, 2020

ՉԼ․ ՊՍԺ-ի եւ «Բավարիայի» մեկնարկային կազմերը եզրափակիչում

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Լիսաբոնում կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը եզրափակիչ խաղում։

ՊՍԺ․ Նավաս, Տիագո Սիլվա, Կերեր, Կիմպեմբե, Բերնատ, Մարկինյոս, Պարեդես, Էրերա, Դի Մարիա, Նեյմար, Մբապե։

«Բավարիա»․Նոյեր, Տիագո Ալկանտարա, Ալաբա, Բոատենգ, Կոման, Կիմիխ, Դեւիս, Գորեցկա, Գնաբրի, Մյուլեր, Լեւանդովսկի։

ՊՍԺ - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 2300-ին։

ՊՍԺ-ն առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, «Բավարիայի» համար կլինի 11-րդ եզրափակիչը։ Մյունխենյան ակումբը հնգակի տիտղոսակիր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում