19:09  ,  22 օգոստոսի, 2020

«Արսենալը» մտադիր է գնել Դանի Սեբալյոսի տրանսֆերային իրավունքը «Ռեալից»

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է գնել իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի տրանսֆերային իրավունքը Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Sky Sports-ը։

24-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց անգլիական թիմում։ Անգլիայի առաջնությունում նա մասնակցել է 24 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Սեբալյոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում