14:02  ,  21 օգոստոսի, 2020

Կոնտե. Վախ բառը դուրս է իմ լեքսիկոնից

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Եվրոպայի լիգայի եզրափակիչից իր սպասելիքների մասին:

««Սևիլիան» շատ փորձառու թիմ է, որը լավ մարզավիճակում է գտնվում, սակայն մենք չենք վախենում այդ թիմից: Վախ բառը դուրս է իմ լեքսիկոնից:

«Ինտերը» դուրս է գալու խաղադաշտ և ամեն ինչ անելու է հիմնական ժամանակում հաղթելու և չեմպիոն հռչակվելու համար:

Մեր թիմի համար Եվրոպայի լիգայում հաղթելը շատ կարևոր է»,- Կոնտեի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Սևիլիա» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English