20:30  ,  20 օգոստոսի, 2020

«Ուրարտուին» տեխնիկական հաղթանակ շնորհվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն օգոստոսի 20-ին քննարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Լոռի» - «Ուրարտու» խաղին վանաձորյան ակումբի կողմից հանդիպմանը չներկայանալու հարցը, տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Նիստի անդամները «Լոռիի» չներկայանալը համարեցին անհարգելի և համաձայն ՀՖՖ կարգապահական և էթիկայի  կանոնակարգի 33-րդ հոդվածի 5-րդ կետի «ՈՒրարտու» ֆուտբոլային ակումբին շնորհեցին տեխնիկական հաղթանակ՝ 3:0 հաշվով։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների պատճառով «Լոռին» չէր ներկայացել Երևանի «Ուրարտուի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղին:
Ավելի վաղ «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ «Լոռին» որոշում է ընդունել շարունակել մրցելույթները Հայաստանի Պրեմիեր լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով