18:27  ,  16 օգոստոսի, 2020

«Լիվերպուլը» 4 տարվա պայմանագիր կկնքի Տիագո Ալկանտարայի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ» տեղափոխվելուն։ Ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության են հասել 4 տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է RMC Sport-ը։

Իսպանացի ֆուտբոլիստը թիմակիցներին հայտնել է տեղափոխության մասին եւ արդեն հարմար տուն է գտել Լիվերպուլում։

«Բավարիան» Տիագո Ալկանտարայի տրանսֆերի համար պահանջում է 30-40 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Գերմանիայի ավարտված առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել  է 24 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով