18:27 16 օգոստոսի, 2020Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ» տեղափոխվելուն։ Ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության են հասել 4 տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է RMC Sport-ը։
Իսպանացի ֆուտբոլիստը թիմակիցներին հայտնել է տեղափոխության մասին եւ արդեն հարմար տուն է գտել Լիվերպուլում։
«Բավարիան» Տիագո Ալկանտարայի տրանսֆերի համար պահանջում է 30-40 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Գերմանիայի ավարտված առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, խփել 3 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.