10:46  ,  12 օգոստոսի, 2020

Նոր պայմանագրով Գատուզոն մեծ տուգանք կվճարի, եթե ցանկանա հեռանալ «Նապոլիից»

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը մոտ է նոր պայմանագրի հարցում թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ համաձայնության գալուն, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

42-ամյա Գատուզոյի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիս:

Եթե Գատուզոն ցանկանա վաղաժամ խզել պայմանագիրը, ապա ստիպված կլինի որպես տուգանք վճարել 7 միլիոն եվրո:

Գատուզոն «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի դեկտեմբերին, երբ պաշտոնանկ արվեց Կառլո Անչելոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում