19:52  ,  10 օգոստոսի, 2020

«Ուրալը» պարտվեց, Հարոյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը եւ ստացավ դեղին քարտ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում ընդունեց Մոսկվայի «Դինամոյին»։ Հաղթանակ տարան հյուրերը՝ 2։0։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 77-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Ուրալ» - «Դինամո»՝ 0։2

Քլինթոն Նժյե, 38, Սիլվեստր Իգբուն, 59

View this post on Instagram

A post shared by Тинькофф РПЛ (@premierliga) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում