Ֆորմուլա-1-ի սեփականատեր «Լիբերտի Մեդիա» ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով եկամուտների հսկայական կրճատման մասին։
Այս տարվա ապրիլ-հունիսին Ֆորմուլա-1-ի եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 620 միլիոն դոլարից կրճատվել է մինչեւ 24 միլիոն դոլար, հաղորդում է motorsport.com-ը։ Այդ ամիսներին Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության ոչ մի փուլ չի անցկացվել։ Չնչին եկամուտը Ֆորմուլա-1-ը ստացել է հովանավորների հետ գործարքներից, որոնք կապ չեն ունեցել առաջնության անցկացման հետ։
Ֆորմուլա-1-ի զուտ վնասը կազմել է 136 միլիոն դոլար։ Անցած տարվա ապրիլ-հունիսին ընկերությունն ունեցել էր 14 միլիոն դոլար շահույթ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի