18:11 10 օգոստոսի, 2020Ֆորմուլա-1-ի սեփականատեր «Լիբերտի Մեդիա» ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով եկամուտների հսկայական կրճատման մասին։
Այս տարվա ապրիլ-հունիսին Ֆորմուլա-1-ի եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 620 միլիոն դոլարից կրճատվել է մինչեւ 24 միլիոն դոլար, հաղորդում է motorsport.com-ը։ Այդ ամիսներին Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության ոչ մի փուլ չի անցկացվել։ Չնչին եկամուտը Ֆորմուլա-1-ը ստացել է հովանավորների հետ գործարքներից, որոնք կապ չեն ունեցել առաջնության անցկացման հետ։
Ֆորմուլա-1-ի զուտ վնասը կազմել է 136 միլիոն դոլար։ Անցած տարվա ապրիլ-հունիսին ընկերությունն ունեցել էր 14 միլիոն դոլար շահույթ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.