00:57  +04,  8 օգոստոսի, 2020

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» դուրս թողեց «Ռեալին», «Լիոնը»՝ «Յուվենտուսին» (տեսանյութ)

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու ֆրանսիական «Լիոնը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մարտից դադարեցված Չեմպիոնների լիգան վերսկսվեց 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներով։

Մանչեսթերում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Արդեն 9-րդ րոպեին Արքայական թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի կոպիտ սխալից հետո բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը խլեց գնդակը Վարանից եւ գոլային փոխանցում կատարեց Ստերլինգին։

28-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի գերազանց անցումից եւ փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

68-րդ րոպեին դարձյալ կոպիտ սխալ թույլ տվեց Վարանը, որը փորձեց գնդակը հետ ուղարկել Կուրտուային սակայն դարձավ գոլային փոխանցոման հեղինակ Ժեզուսին, որը խփեց դաշտի տերերի հաղթական գոլը։

Թիմերի առաջին խաղում 2։1 հաշվով դարձյալ հաղթել էր «Մանչեսթեր Սիթին»։

Թուրինում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց ֆրանսիական «Լիոնի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով, սակայն բաց թողած գոլի հետեւանքով դուրս մնաց պայքարից։

12-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։ 43-րդ րոպեին իտալական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից վերականգնեց հավասարությունը։

60-րդ րոպեին իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկիի փոխանցումից հետո Ռոնալդուն հեռվից կատարած գեղեցիկ հարվածով ձեւակերպեց դուբլ։

Ֆրանսիայում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Լիոնը»։

Հաջորդ շաբաթ Պորտուգալիայում անցկացվելիք քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Լիոնի» հետ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»՝ 2։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։1)

Ռահիմ Ստերլինգ, 9, Գաբրիել Ժեզուս, 68 - Քարիմ Բենզեմա, 28

«Յուվենտուս» - «Լիոն»՝ 2։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Կրիշտիանու Ռոնալդու, 43, 11մ, 60 - Մեմֆիս Դեպայ, 12, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ