16:20  +04,  2 օգոստոսի, 2020

Մալդինի․ Իբրահիմովիչը «Միլանի» ապագան է

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հայտնել է, որ իտալական ակումբին բարդ բանակցություններ են սպասվում թիմի 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։

«Այս մրցաշրջանում մենք ստեղծեցինք մի նախագիծ, որը պահանջում է շարունակություն։ Զլատանն այդ նախագծի մի մասն է եւ «Միլանի» ապագան։

Մեզ սպասվում են բարդ բանակցություններ նրա հետ, բայց մենք ցանկանում ենք առաջ գնալ Զլատանի հետ։ Նրա հետ խաղալով կարող են առաջադիմել Անտե Ռեբիչը, Ռաֆայել Լեաոն եւ մեր մյուս երիտասարդ ֆուտբոլիստները»,- Մալդինիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հունվարին «Միլանին» միացած Իբրահիմովիչի պայմանագիրը նախատեսված է մինչեւ օգոստոսի 31-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս