10:09  ,  31 հուլիսի, 2020

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է «Նյուքասլը» ձեռք բերելու մտքից

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի ներդրումային հիմնադրամը հրաժարվել է ձեռք բերել անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը, տեղեկացնում է Sky Sports-ը:

«Մենք չկարողացանք համաձայնության հասնել «Նյուքասլի» ձեռքբերման վերաբերյալ: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր, սակայն բանակցությունների վերջին փուլում որոշ կետերի շուրջ չհաջողվեց համաձայնության հասնել:

Մեզ դուր էր գալիս ակումբը, քաղաքը և մենք ցանկանում էինք «Նյուքասլը» դարձնել աշխարհի լավագույն ակումբներից մեկը»,- նշել է հիմնադրամի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Մոհամադ բին Սալմանի ներդրումային հիմնադրամը պատրաստակամություն էր հայտնել «Նյուքասլի» դիմաց վճարել  340 միլիոն բրիտանական ֆունտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում