16:04  ,  28 հուլիսի, 2020

Մկոյանը, Մալաքյանը, Խիմենեսն ու Երմակովը համալրեցին «Արարատը» (ֆոտո)

Երեւանի «Արարատը» պայմանագրեր է կնքել պաշտպաններ Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խիմենեսը «Արարատի» կազմը համալրել է «Լոռիից», իսկ Մկոյանի նախորդ ակումբը եղել է «Շիրակը»:

33-ամյա պաշտպանը Հայաստանում հանդես գալու մեծ փորձ ունի: Նախկինում խաղացել է «Ուլիս», «Միկա» ակումբներում, պաշտպանել է «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» գույները, նաև հանդես է եկել «Արարատում»: Մկոյանը հարուստ կարիերայի ընթացքում եղել է նաև «Էսթեղլալ», «Բուդեյովիցե», «Սպարտակ Նալչիկ» ակումբներում:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ավելի քան 40 հանդիպում:

Քրիստիան Խիմենեսը մինչեւ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել իսպանական «Ալկալա» ակումբում:

«Արարատը» պայմանագրեր է կնքել նաեւ կիսապաշտպան Էդգար Մալաքյանի և դարպասապահ Վսևոլոդ Երմակովի հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ «Արարատ» են տեղափոխվել «Շիրակից»:

Մալաքյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ժետիսու», «Պետրոլուլ», «Ստալ», «Վիկտորի Պլզեն», «Չեսկե Բուդեյովիցե» ակումբներում, իսկ Բարձրագույն խմբում ներկայացրել է «Ալաշկերտը», «Բանանցը» (այժմ «Ուրարտու») և «Փյունիկը»:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է մեկ տասնյակից ավելի հանդիպում:

Երմակովը ռուսասկան «Կրասնոդարի» սան է: Հանդես է եկել «Կրասնոդարի» երկրորդ թիմում, նաև «Տորպեդո Արմավիրում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում