21:01  ,  25 հուլիսի, 2020

«Զենիթը»՝ Ռուսաստանի գավաթակիր

«Զենիթը» չորրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Եկատերինբուրգում տեղի ունեցած եզրափակիչում պետերբուրգյան թիմը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Խիմկիին»։ Միակ գոլը 84-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց ռուսաստանցի Արտյոմ Ձյուբան։

«Զենիթը» շրջանցեց Մոսկվայի «Սպարտակին», որը երեք անգամ է նվաճել Ռուսաստանի գավաթը։ Ռեկորդակիը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է՝ 8 անգամ։ Երկրորդն այդ ցուցանիշով մոսկովյան ԲԿՄԱ-ն է՝ 7 տիտղոս։

Նախորդ անգամ «Զենիթը» գավաթակիր էր դարձել 2016-ին, երբ եզրափակիչում 4։1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։

10 տարի անց «Զենիթը» երկրորդ անգամ ոսկե դուբլ արեց՝ նույն մրցաշրջանում դառնալով չեմպիոն եւ գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով