02:13  ,  23 հուլիսի, 2020

«Լիվերպուլը» ստացավ Անգլիայի չեմպիոնական գավաթը (ֆոտո)

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ստացավ չեմպիոնական գավաթն ու ոսկե մեդալները։ Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցած Պրեմյեր լիգայի նախավերջին տուրի հանդիպումից հետո։ «Լիվերպուլը» 5։3 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»՝ սահմանելով նաեւ ակումբային ռեկորդ։ Պրեմյեր լիգայի երրորդ մրցաշրջանում անընդմեջ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ոչ մի պարտություն չկրեց տնային հանդիպումներում։

«Լիվերպուլը» 30 տարի չէր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Պարգեւատրման արարողությանը մասնակցել է նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը, որի ղեկավարությամբ 1990-ին «Լիվերպուլը» նախորդ անգամ դարձել էր չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով